Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել

ԱԱրսեն Մկրտչյան

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ, մայիսի լույս 2-ի գիշերը Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել ու Սիսիանի բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի՝ Երևանի և Կոտայքի բնակիչներ:

Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դանակ ու սպիտակ բյուրեղանման զանգվածներ, որոնք, ըստ նրա՝ կրիստալ տեսակի թմրամիջոց են։

Մյուսի խուզարկությամբ հայտնաբերվեց ծալովի դանակ ու կաթուցիչ՝ մոխրանման հետքերով: Նրանց մեքենայի խուզարկությամբ էլ մեթամֆետամինի նմանվող զանգված հայտնաբերվեց։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը հեռախոսակապով նախապես պայմանավորվել է մի օտարերկրացու հետ, ապա նրա տրամադրած բանկային քարտի հաշվեհամարին փող փոխանցել, ինչից հետո օտարերկրացին նրան թմրամիջոց է իրացրել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում