1300 ուսուցիչ կամավոր կատեստավորվի՝ բարձր վարձատրության համար

ԱԱրևիկ Աբելյան

Կամավոր ատեստավորվելու դեպքում ավելի բարձր վարձատրվելու հնարավորությունից առաջիկայում կօգտվի մոտ 1300 ուսուցիչ: Կրթական գերատեսչության սահմանած ժամկետն ավարտվել է: Կանխատեսվում էր, որ կդիմի ավելի քան 2000 մանկավարժ, բայց շատերը չէ, որ նախընտրել են ստուգել իրենց գիտելիքը:

Ստալ Սարդարյան (ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ) - Դիմումների թվաքանակը պայմանավորված է ծրագրի փորձնական լինելուց, առաջին անգամ է ներդրվում, միգուցե այդ հանգամանքով:

Այս տարի կամավոր ատեստավորման հնարավորություն է տրվել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն, «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչներին: Բարձր արդյունք գրանցածները 5 տարի ավելի բարձր աշխատավարձ կստանան:

Ստալ Սարդարյան - 90 և ավելի արդյունք ցուցաբերած մասնակիցները՝ աշխատավարձի 50 տոկոսով, մինչև 89 տոկոս՝ 30 տոկոս հավելավճար, 60-79 տոկոս՝ աշխատավարձը կպահպանվի:

Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը մեկ տարի անց պարտադիր կվերաատեստավորվի: Նախարարությունում այժմ ամփոփում են ստացված հայտերը: Առաջիկայում կպարզեն, թե որ առարկայից քանի ուսուցիչ է դիմել: Գիտելիքների ստուգումն էլ կկազմակերպի Գնահատման և թեստավորման կենտրոնը օգոստոսին: ԳԹԿ-ն արդեն հրապարակել է առարկաների ուղեցույցները: Թեստի առաջադրանքները կազմվելու են հանրակրթական դպրոցի ծրագրային նյութի հիման վրա: Արդյունքներն էլ կհրապարակվեն եռօրյա ժամկետում:

Ստալ Սարդարյան - Հրապարակվելուց հետո կտրվի բողոքարկման ժամանակահատված, մասնակիցները կարող են բողոքարկել 9:00-18:00-ը ժամանակահատվածում, դիմումների հիմքով է իրականացվելու:

Նոր ուսումնական տարում պարզ կլինի, թե ովքեր են ավելի բարձր վարձատրվելու: Իսկ հաջորդ տարի բարձր վարձատրվելու հնարավորություն կտրվի 5-12-րդ դասարանների բոլոր ուսուցիչներին:

Հեղինակ` Քրիստինե Ոսկանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում