Հարկեր վճարելու մշակույթի հարցում առաջընթաց ունենք. ՊԵԿ նախագահ

ՌՌոզա Խաչատրյան

Հարկեր վճարելու մշակույթի հարցում, վստահորեն կարող եմ ասել՝ մենք առաջընթաց ունենք՝  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2021-ի ապրիլին հավաքագրված հարկային եկամուտներին, որոնք կազմել են 180 մլրդ դրամ:

«Ընդհանուր առմամբ, տնտեսության որոշակի աշխուժացման գործընթացը և իրականացվող վարչարարությունը, ինչպես նաև մեր քաղաքացիների, տնտեսվարողների ինքնագիտակցության և իրավիճակը ճիշտ ու ռեալ գնահատելու արդյունքում բարձրացել է հարկային կամավոր  կարգապահությունը, և հարկեր վճարելու մշակույթի հարցում, վստահորեն կարող եմ ասել՝ մենք առաջընթաց ունենք»: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում