ԼԼիլիթ Սեդրակյան

Մանկատան շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի դիմումների ընդունման և գործողության ժամկետները երկարացվել են

Մանկատան շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի դիմումների ընդունման և գործողության ժամկետները երկարացվել են

Երկարացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մանկատան շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի դիմումների ընդունման և գործողության ժամկետները։

Բնակարանի ձեռքբերման վկայագիր ստանալու համար դիմումների ընդունման ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը։ Մինչ սահմանված օրը՝ բնակարանի գնման վկայագիր չստացած շրջանավարտները կարող են դիմել նախարարություն և օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ բնակարանի գնման վկայագիր։

Բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը։ Ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա արդեն բնակարանի գնման վկայագիր ստացած, բայց բնակարանի գնման գործընթացն ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներին իրականացնել այն։

Մանկատան 300 շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով՝ պետական բյուջեից հատկացվել է 1,9 մլրդ դրամ։  Մանկատան 206 շրջանավարտ արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր։     

Այն ստանալու իրավունք ունեն՝

  • ՀՀ քաղաքացիություն ունեցող.
  • 1991 թվականից մինչ օրս սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող.
  • վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք չօտարած ՀՀ մանկատան շրջանավարտները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում