ՀՀովհաննես Վարդանյան

Ստացվել է 13 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Ստացվել է 13 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Մայիսի 31-ից հունիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում` 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 11 000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 0․5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․5 հա,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1 հա, Արտաշատ քաղաքում՝ 2500 քմ, Նշավան գյուղում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 2500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 5․1 հա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում