ԱԱննա Ավետիսյան

Խարդախություն ամուսնու հանդեպ

Խարդախություն ամուսնու հանդեպ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից կատարված խարդախության և սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2019 թ. նոյեմբեր ամսին 24-ամյա կինը, օգտվելով ամուսնու անձնագրային տվյալներն ունենալու հանգամանքից, համացանցի միջոցով վերջինիս անձնագրային տվյալներով ընկերության հետ կնքել է սպառողական վարկի պայմանագիր, այնուհետև խաբեության եղանակով հափշտակել նրա քարտային հաշվեհամարին փոխանցված զգալի չափերով գումարը:

Բացի դրանից՝ 24-ամյա կինը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, որ վերը նշված հանցագործությունը կատարել է դեպքին ակնհայտորեն առնչություն չունեցող անձը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում