ԱԱրման Գալոյան

Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Հանրապետության օրը

Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Հանրապետության օրը

Հանրապետության օրվա կապակցությամբ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները կազմակերպել են հանդիսավոր միջոցառում: 

Հյուրերին ներկայացվել է Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմությունն ու համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ։

Միջոցառմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի «Կոսովոյի ուժերի» (KFOR, Kosovo Force) հրամանատարության ներկայացուցիչներ: «Կոսովոյի ուժերի» հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Շոպֆը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը և շեշտել առաքելության կազմում ՀՀ զինված ուժերի ներկայացվածության կարևորությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում