ԱԱրման Գալոյան

47 և 24 համարի երթուղիները վերսկսում են աշխատանքները նոր ավտոբուսներով

47 և 24 համարի երթուղիները վերսկսում են աշխատանքները նոր ավտոբուսներով

Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր՝ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ հիշեցնելով, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 4 երթուղիներ (հ.հ. 26, 38, 99, 74)։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը  7:30-ից մինչև 23:00-ը՝ հետևյալ ուղեգծերով.

Համար 47 երթուղի՝ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ -  ՀԱԹ -ԵՌԱԲԼՈՒՐ

Նուբարաշեն (սկզբնականգառ) - Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ - Նուբարաշենի խճուղի - Խաղաղ Դոնի - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու - Մուրացանի – Ռոստովյան փողոցներ - Արցախի - Տիգրան Մեծի պողոտաներ - Քրիստափորի փողոց - Արշակունյաց - Բագրատունյաց պողոտաներ - Սեբաստիայի - Րաֆֆու - Զորավար Անդրանիկի - Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ - Եռաբլուր (վերջնականգառ)

Համար 24 երթուղի՝ ՆՈՐԱԳՅՈՒՂ – ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

Նորագյուղ (սկզբնականգառ) - Էջմիածնի հին խճուղի - Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ»  կամուրջ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պողոտաներ - Կասյան փ.  - Կոմիտասի պողոտա- Շիրվանզադեի - Մամիկոնյանց – Գրիբոյեդովի - Արղության - Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական  հումանիտար քոլեջ (վերջնականգառ): 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում