Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարե Թադևոսյան

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների շրջանում ապատեղեկատվություն տարածելն անընդունելի է. ԱՆ

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների շրջանում ապատեղեկատվություն տարածելն անընդունելի է. ԱՆ

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:

Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին:

Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան՝ նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին:
 
Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով՝  նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անընդունելի է»:

Նշենք՝ անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն այսօր փակել են Հերացի փողոցը՝ պնդելով, որ զոհված զինծառայողների աճյունների թվերում անճշտություններ կան: Նրանք պահանջում են հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի հստակ հաշվառումով և վերջնական թիվ կներկայացնի: 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում