ԼԼիլիթ Գասպարյան

ՀՀ ԲԸՏՄ-ի տեսուչները կրկնակտցարի որսի կանխարգելման նպատակով իրականացված շրջայցի ընթացքում առգրավել են 8 միավոր որսորդական հրացան

ՀՀ ԲԸՏՄ-ի տեսուչները կրկնակտցարի որսի կանխարգելման նպատակով իրականացված շրջայցի ընթացքում առգրավել են 8 միավոր որսորդական հրացան

ՀՀ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի ջրաճահճային տարածքներում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի որսի կանխարգելման և նրանց միգրացիոն ուղիների պահպանման նպատակով իրականացված շրջայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն առգրավել են 8 միավոր որսորդական հարթափող հրացան։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում կկիրառվեն վարչական տուգանքներ:

 
Միջոցառումներն իրականացվել են ս.թ. մայիսի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում՝ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի և Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից։ Ստուգայցերը շարունակվում են:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում