Օրը՝ 60 վայրկյանում | 29.05.2021

ՌՌոզա Խաչատրյան

Մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել «միջանցքի», տարածքի փոխանակման հետ կապված որևէ բան. Փաշինյանը շրջել է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբներում: 

Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ. Կանադայի ԱԳՆ:

ԱՄՆ-ն ՀՀ-ին առաջարկում է ավելի քան 24 մլն դոլարի հետպատերազմյան աջակցության փաթեթ: 

Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց. Լյուքսեմբուրգի ԱԳՆ:

Իրանում գրանցվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, նաև 1991-ի նոյեմբերից հետո Իրանն առաջին անգամ նավթ է արտահանել Միացյալ Նահանգներ: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք: Ունենք 186 առողջացած և 5 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում