ՆՆարեկ Սահակյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1056 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1056 նոր դեպք

Մայիսի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1056 նոր դեպք՝ տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1071 մարդ, մահացել է 28 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 341 894, որից ապաքինվել է 324 426 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 727:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38 921 փորձարկում, այդ թվում 26 713-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 208-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.71% է, վերջին 14 օրվանը՝ 3.68%, վերջին 7 օրվանը՝ 3.22%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 130 037 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 445 պացիենտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում