ՆՆարեկ Սահակյան

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ողջ հայության միասնական աջակցության, միահամուռ կամքի կարիքն ունի

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ողջ հայության միասնական աջակցության, միահամուռ կամքի կարիքն ունի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ հանդես է եկել միասնականության կոչով

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է: 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Այն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

Այսօր, երբ հայոց պետականությունը կրկին վտանգված է, էլ ավելի է արժևորվում առաջին հանրապետության օրը: Հիշենք, որ հեռավոր 1918-ին ևս շատ դժվար իրավիճակում է ծնվել Հայաստանի առաջին հանրապետությունը: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

Վերհիշելով պատմական այդ օրերը՝ միավորվենք, ուժ ստանանք նախնիների հերոսական կեցվածքից: Հայապահպանությունն առանց հայկական պետականության անհնար է:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ողջ հայության միասնական աջակցության, միահամուռ կամքի կարիքն ունի: Կիսատված Արցախն իր թիկունքին պիտի ունենա ուժեղ, միակամ Հայաստանի Հանրապետություն և Սփյուռք:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում