ԱԱննա Ավետիսյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանն այցելել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և Կենտրոնի համատեղ աշխատանքի ուղիները և նոր ծրագրերը։

 
Մայիսի 29-ին նախարարությունը և Կենտրոնը ՀՀ կառավարության հետ համատեղ կանցկացնեն ռազմավարական համաժողով։ Վերջինիս նպատակն է ծավալուն քննարկումներ իրականացնել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի արդյունավետ աշխատանքի ապագա մոդելի ու տեսլականի շուրջ։

 

Քննարկվելու են նորարարությունների առևտրայնացմանը և բիզնեսի ու ներդրումների աջակմանն ուղղված ծրագրերը։ Քննարկմանը մասնակցելու են ոլորտի պատասխանատու պետական կառույցների, մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետների խումբ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում