ՄՄարիա Գաբրիելյան

Միգրացիոն ծառայությունը պարզաբանել է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգի պարզեցումը

Միգրացիոն ծառայությունը պարզաբանել է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության  տրամադրման  ընթացակարգի պարզեցումը

Ազգային ժողովը մայիսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օտարերկրացիների, պետական տուրքի և սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։

Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը, այդպիսով՝ հնարավորություն է ստեղծվում ունենալ ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների ամբողջական պատկերը, ինչը կարևոր  է ինչպես անկանոն  միգրացիայի կանխարգելման, այնպես էլ այդ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։  

Ներկայացված փաթեթի ընդունման արդյունքում. 

1. Ստեղծվում է օտարերկրյա աշխատողների գրանցման միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալու միաժամանակյա հասանելիություն ապահովել աշխատանքի թույլտվության գործընթացում ներառված բոլոր պետական մարմինների համար՝ կրճատելով գործընթացի վրա ծախսվող  ժամանակը և բարելավելով վարչարարությունը:

2. Պարզեցվում  է աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը։ Ներկայումս  աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է գործատուին, իսկ դրա հիման վրա արդեն աշխատողն ստանում  է կացության  կարգավիճակ։ Առաջարկվող կարգով աշխատանքի թույլտվությունն իրենից ներկայացնելու է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատում, որի հիմքով օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Արդյունքում՝ կրճատվում է վարչարարությունը, թեթևանում թե՛ գործատուի և թե՛ օտարերկրացու բեռը:

3. Հստակեցվում է ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կարգավորող նորմերի կիրարկումը:

4. Հստակեցվում են աշխատանքի թույլտվության տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի, ինչպես նաև գործընթացում ներառված մյուս մարմինների գործառույթները:

5. Հնարավորություն է ստեղծվում հավաքագրել ամբողջական վիճակագրական տվյալներ, այդ թվում՝ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ։ 

Փաթեթում նշված մի շարք գործընթացներ առավել դետալային կարգավորման են ենթարկվելու ՀՀ  կառավարության որոշումներով, ինչն էլ կառավարությանն առավել մեծ ճկունություն է տալու միգրացիոն հոսքերի կառավարման հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում