Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարե Թադևոսյան

Արայիկ Հարությունյանը ճանապարհային երթևեկությանը առնչվող խորհրդակցություն է անցկացրել

Արայիկ Հարությունյանը ճանապարհային երթևեկությանը առնչվող խորհրդակցություն է անցկացրել

Մայիսի 27-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն ճանապարհային երթևեկությանը և հասարակական կարգի պահպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Քննարկվել են ճանապարհարհային երթևեկության կանոնների ու հասարակական կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, առկա իրավիճակն ու հիմնախնդիրները: Նախագահը պահանջել է խիստ ու սկզբունքային լինել իրավախախտումների կանխարգելման և արձագանքման հարցում՝ միևնույն ժամանակ բացառելով ուժի անհամաչափ կիրառման որևէ դեպք: Նա ընդգծել է, որ հարկ է հաշվի առնել նաև հետպատերազմյան հոգեբանական առանձնահատկությունները և արհեստավարժ մոտեցումներով իրականացնել ծառայությունը:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին` ուսումնասիրել և մեխանիզմներ մշակել պատերազմյան ու հետպատերազմյան որոշակի ժամանակաշրջանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքների և տույժերի ներման ու փոխհատուցման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում