ՄՄարի Կոստանյան

Սերժ Թանկյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին կոչ է անում Ադրբեջանի ռասիստական գործողությունները դատապարտող հայտարարություն անել

Սերժ Թանկյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին կոչ է անում Ադրբեջանի ռասիստական գործողությունները դատապարտող հայտարարություն անել

Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի ռասիստական գործունեությանը:

Գրառման մեջ ասվում է. «Որպես ԱՄՆ քաղաքացի և համաշխարհային ակտիվիստ՝ խորհուրդ եմ տալիս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին՝ հստակ հայտարարությամբ հանդես գալ Ադրբեջանի սարսափելի ռասիստական գործունեության, զազրելի «ռազմական ավարի պուրակի» վերաբերյալ և այն մասին, թե ինչպես են նոր սերունդ կրթում հայերի դեմ ռասիստական տեսություններով: Ձեր լռությունը նողկալի է ամերիկահայերի և ամբողջ աշխարհում ռասիզմի դեմ պայքարող ակտիվիստների համար: Դեսպանությունում պետք է լինի մեկը, որը կգիտակցի ձեր որոշ՝ ոչ տեղին գրառումների անտարբերությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում