Արշակունյաց 46/5 հասցեի վերելակի հարցը կլուծվի

ՆՆարեկ Սահակյան

82-ամյա Կառլեն պապը ամեն օր ստիպված 5 հարկ բարձրանում, իջնում է ոտքով: Արշակունյաց 46/5 հասցեում գտնվող շենքի վերելակը արդեն 5 ամիս չի աշխատում: Դեկտեմբերին շենքի հին վերելակը փոխել են, բայց բնակիչների խոսքով՝ նորը մեկ օր է աշխատել:

Կառլեն Վարդանյան (Արշակունյաց 46/5 շենքի բնակիչ) - Ոտքով բարձրանալ էլ չի լինում, իջնել էլ: Շատ դժվար է, 82 տարեկան մարդ եմ, այս տարիքին ամեն օր ո՞նց բարձրանամ»:

Առաջին օրը Կառլեն պապը վերելակում է մնացել: Միայն 4 ժամ հետո են կարողացել օգնել: Այդ օրվանից վերելակը անշարժ է: Հինը թեև փչանում էր, բայց կարողանում էին նորոգել:

Կառլեն Վարդանյան - Թող մեր հին վերելակը բերեն, սա էլ թող տանեն իրենց գլխին խփեն, մեզ պետք չի իրենց նոր վերելակը: Մեր հինը աշխատում էր նորմալ:

Բնակիչները մասնագետ են կանչել, իրենց ասել են, թե վերելակից դետալ է պակասում: Կասկածում են, թե այն գողացել են, բայց ոչ շենքի բնակիչները:

Գևորգ Տեր-Թորոսյան (Արշակունյաց 46/5 շենքի բնակիչ) - Սովորական քաղաքացին դա չի կարող հանել, տանել, մասնագետ պետք է լինի, բացի այդ սովորական քաղաքացուն դա պետք չէ: Դա միայն պետք է այն մարդուն, որն այդ գործն է անում, կվաճառի այլ ընկերության:

Բնակիչները քանի ամիս է՝ պատասխան չեն ստանում, քաղաքապետարանից խնդրել են սպասել: «Լուրեր»-ին քաղաքապետարանից հայտնեցին՝ խնդրի մասին տեղյակ են, հարցով զբաղվում են: Վստահեցրին՝ բնակիչները մի քանի օրից վերելակից կօգտվեն:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում