ՎՎարդան Հովսեփյան

Բացահայտվել է նախկինում կատարված գողության դեպքը

Բացահայտվել է նախկինում կատարված գողության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Նոր Արմավիր գյուղի բնակիչը 2018 թ. մարտի 27-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, իրեն պատկանող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Նորապատ գյուղ և այնտեղ կայանված՝ ՍՊԸ-ին պատկանող ասֆալտափռիչ տեխնիկայից գողացել գլխավոր կառավարման վահանակը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 7.235.239 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում