ԱԱրման Գալոյան

«Հայփոստը» նոր մեքենաներով է համալրում իր ավտոպարկը

«Հայփոստը» նոր մեքենաներով է համալրում իր ավտոպարկը

«Հայփոստը» 16 նոր ամենագնաց բեռնատարներ է ներմուծել՝ փոստփոխանակումը ավելի արագ և որակով իրականացնելու համար: Հատուկ փոստային նպատակների համար նախատեսված մեքենաները կբարելավեն փոստի լոգիստիկան դեպի մարզեր, հեռավոր գյուղական համայնքներ և հակառակ ուղղությամբ, կարագացնեն հասցեական առաքումների և արագացված փոստի ծառայությունների սպասարկման որակը:

Հիշեցնենք, որ «Հայփոստը» նպատակ է դրել կտրուկ բարելավել ներհանրապետական փոստի լոգիստիկան:

Ինչպես նշում է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Սա ևս մեկ քայլ է Հայաստանում փոստային կապի զարգացման համար: Մենք պետք է հնարավորինս կարճ ժամանակահատվածում մեր ծառայությունների որակով հավասարվենք եվրոպական փոստային օպերատորներին: Այսօր բերված 16 ամենագնաց մեքենաները հնարավորություն կտան առաքանիները ժամանակին հասցնել հեռավոր բնակավայրերի հասցեատերերին նույնիսկ վատ եղանակային պայմաններում, նույնիսկ եթե տվյալ հատվածում ճանապարհները վատն են: Իսկ նախորդ ամիսներին ներմուծված ավտոմեքենաները նոր շունչ և որակ  կհաղորդեն փոստփոխանակման գործընթացին»: 

2020 թ. հոկտեմբերից ի վեր «Հայփոստի» կողմից ձեռք բերված նոր մեքենաների թիվը կազմում է 39, որոնք նախատեսված են փոստփոխանակման տարբեր գործընթացներ իրականացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում