ՌՌոզա Խաչատրյան

Հարկային օրենսգրքում լրացումների նախագիծը խորհրդարանը կքննարկի հատուկ ընթացակարգով

Հարկային օրենսգրքում լրացումների նախագիծը խորհրդարանը կքննարկի հատուկ ընթացակարգով

Խորհրդարանն այսօր քվեարկեց երեկ քննարկած նախագծերը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց Կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 71, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է ՀՀ հարկային օրենսգրքում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո 24-ժամյա ընթացքում: Խորհրդարանը 73 կողմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ համաձայնեց փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում