ՄՄարիա Գաբրիելյան

ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանն այսօր կդառնար 42 տարեկան

ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանն այսօր կդառնար 42 տարեկան

Այսօր տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի ծննդյան 42-ամյակին:
 

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար Ղունգեն Վարժապետյանը, բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, այլ պաշտոնատար անձինք, ընտանիքի անդամներ, ընկերներ, հյուրեր:
 

Մինչ միջոցառման սկսվելը հյուրերը ծաղիկներ են խոնարհել Թաթուլ Ղազարյանի շիրիմին: Միջոցառման մասնակիցները ներկայացրել են գնդապետ Ղազարյանի անցած մարտական ուղին:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում