ԳԳայանե Թամամյան

Սադախլո-Բագրատաշեն անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Սադախլո-Բագրատաշեն անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին հայկական և վրացական կողմերում կատարվում են ասֆալտի քանդման, հողային, բետոնացման, ամրանների հյուսման աշխատանքներ, ափային հենարանների շինարարություն, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: 
 
Ըստ նախագծի՝ նախատեսված է կառուցել երկու զուգահեռ կամուրջ, յուրաքանչյուրը՝ երկու երթևեկելի գոտով և մայթով: Կամուրջներն ունենալու են 5 թռիչք, յուրաքանչյուրը՝ 32 մ երկարությամբ։ Կոնստրուկտիվ տեսանկյունից կամուրջն իրականացվելու է նախալարված երկաթբետոնե հեծաններով։ Կառույցի միջանկյալ հենարանների հիմքերը, ըստ նախագծի, նախատեսված է իրականացնել ցցային հորատման և բետոնացման եղանակով։ Կամուրջը համալրված է լինելու արտաքին լուսավորության և ջրահեռացման համակարգերով:
 
Հիշեցնենք‚ որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։
 
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում