Երևանի բժշկական պարագաների գործարանի նոր արտադրական համալիրի հիմնարկեքն է կատարվել

ՆՆունե Ալեքսանյան

Եվս 1,5 տարի և Երևանի բժշկական պարագաների գործարանի նոր արտադրական համալիրը կգործի ամբողջ ներուժով: Հիմնարկեքի արարողության ընթացքում ՍՄԴ Բեսթ ընկերության հիմնադիր Հայկ Մաղաքելյանը վստահեցնում է՝ շարունակելու են աջակցել ազգային արդյունաբերության երիտասարդ ոլորտների զարգացմանը: Նոր համալիրը կապահովի նվազագույնը 400-450 աշխատատեղ:

Գործարանի առաջին արտադրական համալիրն արդեն 3 տարի գործում է ժամացույցի ճշգրտությամբ՝ նշում է հիմնադիրը. այս պահին արտադրում են բժշկական ներարկիչներ, արյան նմուշառման անոթներ և ասեղների ամբողջ տեսականին:

Գործարանի ամբողջ արտադրանքը համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, իսկ ընկերությունը շարունակում է միջազգային արտոնագրման գործընթացը։ Վերջին շրջանում ընկերության արտադրանքի հանդեպ անհամեմատ աճել է հետաքրքրությունը ռուսական և ԵԱՏՄ շուկայում:

Իսկ ՍՄԴ Բեսթում արդեն մտածում են նոր տեղամասերի մասին. հաջորդը կլինի Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում, ապան նաև Սպիտակում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում