ԼԼիլիթ Գասպարյան

Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ

Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ

Մայիսի 24-ին՝ ժամը 12:10-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում, հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում