ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ

ԳԳայանե Թամամյան

Մայիսի 21-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Հրահանգավորումից հետո ճանապարհային ոստիկաններն անցել են ծառայության, որը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 ավտոմեքենա։

Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, համարանիշները ոչ սահմանված տեղում փակցված 4 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 4, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում