ՄՄերի Եգորյան

Համագործակցության հուշագիր՝ սոցապնախարարության և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև

Համագործակցության հուշագիր՝ սոցապնախարարության և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շահառու հանդիսացող զինծառայողների մասնագիտական կողմնորոշման և ներառման ծառայությունների կազմակերպման հարցում։

Այսպիսով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առնում «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղի կողմից կազմակերպել և անցկացնել շահառուների հետ աշխատող մասնագետների վերապատրաստման դասընթացներ, մեթոդական աջակցություն և խորհրդատվություն:

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ն պարտավորվում է համապատասխան որակավորմամբ մասնագետների թեկնածություն ներկայացնել՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար։

Հուշագրի կնքումը նպատակ ունի աջակցել զինծառայողների սոցիալական ներառմանը, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության ապահովմանը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում