ԴԴավիթ Մուրադյան

Բաքվում «Գյանջայի գործով» ձերբակալվածների հարազատները բողոքի գործողություն են անցկացրել

Բաքվում «Գյանջայի գործով» ձերբակալվածների հարազատները բողոքի գործողություն են անցկացրել

Մայիսի 24-ին Ադրբեջանում «Գյանջայի գործով» ձերբակալվածների հարազատները բողոքի գործողություն են անցկացրել նախագահի աշխատակազմի շենքի դիմաց: 

Ցուցարարները բարձրացրել են ձերբակալվածների լուսանկարներն ու պահանջել վերջ տալ պատվերով դատավարություններին՝ վանկարկելով «արդարություն» և «Գյանջայի գործով» ձերբակալվածներին՝ ազատություն» կարգախոսները: 

Հարազատները պնդել են, որ «Գյանջայի գործով»  ձերբակալվածները Գյանջայի նախկին քաղաքապետ Էլմար Վելիևի քաղաքական խաղերի զոհն են դարձել և հիմա բանտերում խոշտանգումների են ենթարկում: 

Ոստիկանությունը միջամտել և հեռացրել է ցուցարարներին: Ձերբակալվածներ չկան: 

2018 թ. հուլիսի 3-ին Գյանջայում քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձից հետո քաղաքում բողոքի գործողությունների և ոստիկանության հետ բախումների հետևանքով 2 ոստիկան էր մահացել, ինչից հետո սկսվել էին զանգվածային ձերբակալություններ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում