ՀՀովհաննես Վարդանյան

Մասիսի աղբավայրի հրդեհի հետևանքներն ուսումնասիրելու և միջոցներ ձեռնարկելու նպատակով ՇՄ նախարարությունը գրություն է ուղարկել ԲԸՏՄ

Մասիսի աղբավայրի հրդեհի հետևանքներն ուսումնասիրելու և միջոցներ ձեռնարկելու նպատակով ՇՄ նախարարությունը գրություն է ուղարկել ԲԸՏՄ

Մասիս քաղաքի բնակիչներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել է Մասիս քաղաքի աղբավայրի հրդեհման հետևանքով քաղաքի և հարակից գյուղերի՝ ծխի մեջ հայտնվելու, ինչպես նաև ճանապարհամերձ հատվածում շինաղբ թափելու վերաբերյալ։

 

Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տարածքում շրջայց իրականացնելու, դեպքի հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

 

«Հիշեցնենք, որ Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքն արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում: Ցանկացած տեսակի աղբը, այդ թվում և շինաղբը, պետք է թափել միայն դրա համար նախատեսված օրինական աղբավայրերում։

 

Հարգելի՛ քաղաքացիներ, աղբի փոխադրման իրականացումը պետք է կազմակերպվի` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը: Եվս մեկ անգամ հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։

 

Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրն ու չաղտոտենք բնությունը»,- ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում