Smart Armenia-ի ու «Հայաստան» հիմնադրամի նոր նախաձեռնությունն ուղղված է պատերազմից տուժածներին

ԼԼիլիթ Հարությունյան

«Հայաստան» հիմնադրամն ու Smart Armenia կազմակերպությունը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ: Այս անգամ ուշադրության կենտրոնում պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների կանայք են: Կստեղծվեն մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ, կլուծվի նաև աշխատանքի խնդիրը:

22-ամյա Արմանը պատերազմի կորուստների ու դժվարությունների պատկերները փորձում է մոռանալ: Ավագ եղբոր հետ հուզիչ հանդիպումից հետո ինքն իրեն հավաքել ու մտքերը տվել է գրաֆիկական դիզայնին:

Հիվանդանոցում է դեռ որոշել՝ ոտքի կկանգնի ու աշխատանք կգտնի: Smart Armenia բարեգործական կազմակերպության դասերից հետո արդեն տեղավորվել է, կարող է նաև հեռավար աշխատել: Մյուս նպատակն Ամերիկյան համալսարան ընդունվելն է: Արմանի նման խելացիների Հայաստան ստեղծելու նպատակով պատերազմի առաջին օրերից Կանադայի ու Ավստրալիայի գործընկերների օգնությամբ Արմանն էլ հիվանդանոցներով է շրջել, օգնել տղաներին:

Ապագա ստեղծելու գաղափարը ոգևորեց, որ գործակցեն նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: Զոհվածների ընտանիքների կանանց կօգնեն սովորել, հետո՝ աշխատանք գտնել: Պիլոտային ծրագրի դասերը կտևեն մինչև 4 ամիս:

Արդեն 20 հոգի է դիմել: Եթե դիմորդներ շատ լինեն, ծրագիրը կշարունակեն: Եվ գուցե հենց այս խմբում են ապագա ձեռներեցները:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում