Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարե Թադևոսյան

Հաստատվել են ասպիրանտուրայի անվճար տեղերը

Հաստատվել են ասպիրանտուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ասպիրանտուրայի ընդունելության 2021-2022 ուսումնական տարվա տեղերը: Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ պետական կրթաթոշակի ձևով, ուսման վճարի փոխհատուցմամբ:

Ասպիրանտուրայի վերոնշյալ տեղերից Արցախի Հանրապետության և պետական այլ գերատեսչությունների հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա և 3 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

Սահմանվել է, որ ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերի բաշխումը կկատարի ԿԳՄՍ նախարարությունը` հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը: Առաջնահերթությունը կտրվի մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր ստացած դիմորդներին` ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշտության դեպքում պահպանելով ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման պահանջները:

Ասպիրանտական տեղերի հաստատման համար հիմք է ընդունվել նախկին տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը:

Ըստ այդմ` այս ուսումնական տարվա համար պետական պատվերով ասպիրանտուրայի կրթական ծրագրով հատկացված տեղերի քանակը, նախորդ ուստարվա համեմատությամբ, մնացել է նույնը, փոփոխություն է կատարվել մասնագիտությունների բաշխման մեջ: Եթե 2020-2021 ուսումնական տարում ՀՀ կառավարության որոշմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի անվճար տեղերի 56.28%-ն էր տրամադրվել բնական և տեխնիկական գիտություններին, ապա 2021-2022 ուսումնական տարում բնական և տեխնիկական գիտություններին հատկացված տեղերի թիվը կազմում է ընդհանուր տեղերի 63.5%-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում