ԼԼիլիթ Գասպարյան

Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում արևային կայաններ կկառուցվեն

Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում արևային կայաններ կկառուցվեն

Կառավարության որոշմամբ «Բարի արև» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ երեք արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։

Արևային կայաններից երկուսը գտնվում են Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքում, և մեկը՝ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Risen Energy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5 տոկոսը: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին:

Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4․7 մլրդ դրամ։ Ներդրումների մոտ 80 տոկոսն արդեն իսկ իրականացվել է, ձեռք են բերվել հողամասեր, իրականացվել է շինարարություն, և կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց, ինչպես նաև նախագծային աշխատանքներ։

Ներդրումների իրականացումն սկսվել է 2019 թ. և նախատեսվում է ավարտել սույն թվականի երրորդ եռամսյակում։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 871 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում