Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է երկու ժամ տևած տեսանյութից մի հատված. Փաշինյան
Սա այլ կերպ, քան թիկունքում տեղի ունեցող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել. Կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային միջադեպի մասին երեկ համացանցում տարածվող տեսանյութին:
«Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է երկու ժամ տևած տեսանյութից 3-4 րոպեանոց մի հատված, որոշ մարդիկ էլ վերցնում ու հրապարակում են այն իրենց էջերում՝ թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական է:
Պատկերացնո՞ւմ եք՝ երկու ժամ գործողություն է տեղի ունեցել, և 2 ժամից երեք րոպեանոց մի կտոր են հրապարակել: 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ եթե չունենք, հանրությունը սրան պետք է արձագանքի, որովհետև սա անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ»,- նշեց Փաշինյանը:













