ԱԱրման Գալոյան

Հայկական նվագարանները՝ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամսագրում

Հայկական նվագարանները՝ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամսագրում

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ «Ֆորում պլյուս» («Форум плюс») ամսագրում 2021 թվականին հոդված է լույս տեսել Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքն ակտիվացնող և իր ուրույն տեղը զբաղեցնող ծրագրերից մեկի՝ «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագրի վերաբերյալ: 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» նախաձեռնությամբ ու կրում է շարունակական բնույթ: 

Հոդվածում ներկայացվում են ծրագրի բովանդակությունը և նվագարանագործ վարպետների՝ Միխայիլ և Սերգեյ Սադոև եղբայրների գործունեությունը: 

«Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը փուլային է և շուրջ երեք տարվա շարունակականություն ունի: Ծրագրով իրականացվում է ժողովրդական–փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական–լարային (սանթուր, քանոն, քամանչա, ուդ) գործիքների պատրաստման ուսուցում: Ծրագրում ներգրավված են ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող 10 պատանի, որոնք, տիրապետելով ժողովրդական գործիքների կատարողական հմտություններին և պատրաստման նրբություններին, հետագայում կդառնան այդ ավանդույթի կրողներն ու վարպետները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում