ՆՆարեկ Սահակյան

ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգնման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում. Թաթոյան

ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգնման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում. Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգնման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակում: Պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին:

Թաթոյանը նաև արձանագրել է, որ պետական մարմինները, հատկապես ճգնաժամային իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկությունը չունենան զարգանալու հնարավորություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում