Առաջարկվում է մերժել բնության հատուկ պահպանվող տարածքում նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երին տրամադրվող ջրօգտագործման թույլտվության հայտերը

ՆՆարեկ Սահակյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցումով քննարկման ներկայացրեց «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նշեց, որ առաջարկվում է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Ըստ Տիգրան Սիմոնյանի՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանմանը և տնտեսության զարգացմանը:

Օրինագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում