Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Ավետիսյան

Արտահերթ ընտրությունների հետ կապված՝ անձնագրային վարչությունը կաշխատի նաև շաբաթ և կիրակի

Արտահերթ ընտրությունների հետ կապված՝ անձնագրային վարչությունը կաշխատի նաև շաբաթ և կիրակի

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 26.05.2021 թ. ժամը 18:00-ը։

Հաշվի առնելով փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված ժամկետների սղությունը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայությունները 2021 թվականի մայիսի 22-ին և 23-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 10.00-17.00-ը քաղաքացիներից կընդունեն վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու դիմումներ: Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում