ԼԼիլիթ Գասպարյան

Կասեցվել է կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքի արտադրամասերի գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքի արտադրամասերի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Բայանդուր» (Կոտայքի մարզ, ք. Աբովյան / զովացուցիչ ըմպելիք) և  «Արա-Արեգ» (Գեղարքունիքի  մարզ, գ. Լճաշեն / կաթնամթերք) ՍՊԸ-ներին պատկանող արտադրամասերում:

Երկու արտադրությունում էլ կոպտորեն խախտված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող կամ խաչաձև աղտոտումը:

Արտադրամասերի աշխատանքը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում