ԴԴավիթ Մուրադյան

Խախտում իրականացնող կողմին կոչ ենք անում անհապաղ հետ քաշել ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

Խախտում իրականացնող կողմին կոչ ենք անում անհապաղ հետ քաշել ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

Ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների՝ Հնդկաստանի արտգործնախարարությունը  տարածել է հաղորդագրություն: Հաղորդագրության մեջ ասված է.

«Մտահոգությամբ հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով իրավիճակին: Սահմանային ներխուժումները ռազմական տեղաշարժերի միջոցով կարող են ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել նոր ռազմական գործողությունների: Խախտում իրականացնող կողմին կոչ ենք անում անհապաղ հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները:

Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում