ՎՎարդուհի Բալյան

Եթերաժամանակի ցածր գին՝ հավասար և մրցակցային միջավայր ստեղծելու համար

Եթերաժամանակի ցածր գին՝ հավասար և մրցակցային միջավայր ստեղծելու համար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանվել է 45000 ՀՀ դրամ:  

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից սահմանված գինը անհամեմատ ցածր է Առաջին ալիքի առևտրային գովազդի սակագներից։ Մեկ րոպեի արժեքը զգալիորեն տարբերվում է նաև դաշտում առկա այլ առաջարկներից:        

Փոփոխությունները միտված են քաղաքական ուժերի համար առավելագույն թափանցիկ և բարենպաստ միջավայր ապահովելուն։

Թեկնածուները լրացուցիչ մատչելի եթերաժամանակի միջոցով հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, օգտագործել Հանրային հեռուստաընկերության լայն լսարանը՝ ընտրողների առավել լայն շրջանակի իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:        

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում