ՆՆարեկ Սահակյան

Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն

Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը:

Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Համաձայն հրամանի` ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է 42 կազմակերպության: Միաժամանակ երաշխավորվել է 14 դասընթաց, որոնցից յուրաքանչյուրն անցնելու համար սահմանվել են համապատասխան կրեդիտներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում