ՎՎահե Դավթյան

Դանակահարություն Գյումրիում

Դանակահարություն Գյումրիում

2021 թ. մայիսի 17-ին՝ ժամը 22:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է  նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրու Շիրակացու փողոցի շենքերից մեկի մոտ, 63-ամյա համաքաղաքացու  հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:

63-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում