ՀՀովհաննես Վարդանյան

Հրազդանում օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար

Հրազդանում օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար

Մայիսի 18-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության շենքի բակում հանդիսավորությամբ բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար, որը Կոտայքի հոգևոր թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ և Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Համազասպ քահանա Գրիգորյանի ձեռամբ օրհնվել է։

Ներկա էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Մովսիսյանը, Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողներ։ Նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում