ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 1000-ից ավելի խախտում

ԼԼիլիթ Գասպարյան

Մայիսի 14-15-ը ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրի, Վանաձոր, Իջևան, Սևան, Աշտարակ, Արմավիր, Հրազդան և Կապան քաղաքներում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1000-ից ավելի խախտում։

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 45 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 61, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 վարորդ, ինչպես և փոխարինված համարանիշերով՝ 1, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 23, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 102, թաղանթապատված դիմապակիով՝ 25 մեքենա։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում