ՄՄարի Կոստանյան

ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանը մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան

ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանը մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան

ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանը, ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հանձնաժողովի անունից, մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան՝ «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար տեղեկություններ հավաքելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքից:

Փոլ Գավանը հանդիպումներ կունենա խորհրդարանականների հետ, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի և տարբեր նախարարությունների բոլոր այն ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են հակամարտության հումանիտար հետևանքների վերացմամբ:

Հնարավորություն կտրվի նաև լսելու տեղահանված մարդկանց և գերեվարվածների ու անհայտ կորածների ընտանիքների անդամների խոսքը: ԵԽԽՎ հատուկ զեկուցողը կհանդիպի նաև հոգևոր առաջնորդների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցը հնարավորություն կտա հասկանալու Հայաստանում այս խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների՝ ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի գործակալությունների և մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի դերակատարումը:

Գավանը մտադիր է շարունակել աշխատանքն ամռան ընթացքում, այցելել Ադրբեջան՝ տեղեկություններ հավաքելու նպատակով, և զեկույցն ավարտել աշնանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում