ՄՄարի Կոստանյան

Ավստրալացի քաղաքական գործիչը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը

Ավստրալացի քաղաքական գործիչը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը

Ավստրալիայի խորհրդարանի անդամ, Կանաչ կուսակցության ղեկավար Ադամ Բանդտը միացել է հայերի, ասորիների և հույների ցեղասպանության՝ երկրի դաշնային մակարդակով ճանաչմանն ուղղված նախաձեռնությանը: Այս մասին տեղեկանում ենք Greek Reporter պարբերականից:

2020-ի փետրվարի 25-ին 100 պատգամավորների, դիվանագետների, քաղաքական գործիչների և համայնքային ղեկավարների կողմից տրվել է Հանուն արդարության միասնական շարժման մեկնարկը:

Ավստրալիայում հայերի, հույների և ասորիների երեք համայնքների միջև պատմական փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որով Կանաչ մայրացամաքի ղեկավարությանը կոչ են անում ճանաչել Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության օրոք հայերի, հույների և ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում