ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ

Վրաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Աուրելիու Չոկոյը, որոնք երկուշաբթի ժամանել էին Կիև, իրենց ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ, գրում է Eadaily-ն:

Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի խոսքով՝ փաստաթղթում նշվում է, որ երեք երկրները «ԵՄ-ին ինտեգրվելու այլընտրանք չունեն»:

Վրաստանի արտգործնախարարը նույնպես հաստատել է կողմերի մտադրությունը՝ «ընդլայնել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ին ինտեգրվելու համար և այդ հարցում առաջընթաց գրանցել»:

Մոլդովայի ԱԳՆ ղեկավարն էլ վստահ է, որ հուշագիրը երեք երկրներին կօգնի հասնել հաջորդ տասնամյակում ԵՄ-ին անդամակցելու նպատակին:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը նախատեսում է ռազմական դաշինք կազմել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի միջև: Արդեն սկսվել են խորհրդակցությունները երեք պետությունների լիազոր ներկայացուցիչների միջև: Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում