ԴԴավիթ Մուրադյան

Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանին և Բաքվին կոչ է արել պայմանավորվել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցում

Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանին և Բաքվին կոչ է արել  պայմանավորվել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Բաքվին ու Երևանին կոչ է արել պայմանավորվել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցում: Այդ մասին երկուշաբթի ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հաղորդել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը՝ նախարարի և իր ադրբեջանցի ու հայ գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի միջև հեռախոսային բանակցությունների արդյունքներից հետո:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության կապակցությամբ Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրեց Ֆրանսիայի խոր անհանգստությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելուն նրա նվիրվածությունը»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

«Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է իրավիճակին և կողմերին կոչ է անում շարունակել քննարկումները՝ ապահովելու համար հայկական տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը»,- ասել են Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում