ՄՄարիա Գաբրիելյան

Սյունիքի մարզից ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով և բարձր ջերմությամբ

Սյունիքի մարզից ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով և բարձր ջերմությամբ

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը: 

 
«Փոքրիկը նախ ընդունվել է Մեղրիի ԲԿ, ստացել առաջին բուժօգնություն, ապա ուղղաթիռով տեղափոխվել Երևան: Վիճակը ներկա պահին գնահատվում է միջին ծանրության:

 

Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել 2.5 ժամվա ընթացքում, սովորական դեպքում դա կտևեր 16 ժամ, ինչն էլ թույլ է տվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը»,- գրել է խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում