ՄՄարիա Գաբրիելյան

Քաղցրաշեն գյուղում կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը

Քաղցրաշեն գյուղում կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «ԽԱՔ» ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) իրականացված ստուգման արդյունքում պարզել են, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված է իրավական նորմերով ամրագրված պահանջների խախտմամբ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, իսկ 500 գրամանոց 3,2% յուղայնությամբ մածունի մակնշումը չի համապատասխանում օրենսդրական ակտերով սահմանված մակնշման պահանջներին:

 

Այստեղ նաև սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:

 

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար՝ տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում